Չավուշօղլուն` Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին
Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպում անցկացնել առաջիկայում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ համատեղ ասուլիսում:
«Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն՝ չմասնավորեցնելով կայանալիք հանդիպման մանրամասները:
Նրա խոսքով՝ դիտարկվում է նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Անկարան հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է ընտրել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Երևանը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի օկուպացրած հատվածում
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան հ...
Ովքեր են վերադառնում գերությունից․ հայտնի են զինծառայողների անունները
Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնո...
Փաշինյանին հարց ուղղած վիդեոբլոգերը կդատապարտվի 9 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւի դատավարությունը։ Հի...
Սահակյանը հայտնեց՝ այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հաստատված թիվը
Այս պահին Ադրբեջանում գտնվող հայ գերիների հաստատված թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնականացված՝ ևս 80։ Այս մասին լրագրողներ...