Մենք չունեցանք 100 հատ 12 մետրանոց ավտոբուսները. Խաժակյան
Այսօր քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ ստորագրել է ևս 100 ավտոբուսների գնման հայտը, ինչը իսկապես ուրախալի է։ Նշվեց նաև ընդհանուր ավտոբուսի պարկի համալրումը, որն ըստ Մարությանի կազմում է 60%, իսկ ավելի կոնկրետ 511 ավտոբուս։ Քանի որ անկախ քաղաքական իրադրությունից ես մշտապես խոսել եմ տրանսպորտի խնդրի մասին, հայտնեմ նկատառումս այս թվերի վերաբերյալ։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։
1. 511-ից 100-ը նոր ձեռքբերված Գազելներն են, որոնք կարելի է հավանել, կամ չհավանել, բայց այն wyg-ի կողմից նախագծված նոր տրանսպորտային ցանցի նախագծում չի կարող տեղայնացվել՝ չվացուցակները կխախտվեն և դա արձանագրված է փաստաթղթով։
2. Կառավարության կողմից ստացված վարկային ծրագրով (շուրջ 25 միլիոն եվրո) մրցույթը մեկ անգամ ձախողվեց և մենք չունեցանք 100 հատ 12 մետրանոց ավտոբուսները։ Հիմա մրցույթը նորից հայտարարվել է, սակայն ես գտնում եմ, որ եթե հիմնական ավտոպարկը բաղկացած է լինելու արդեն քաղաքում երթևեկող չինական արտադրության ավտոբուսներից, ապա անարդյունավետ է ձեռք բերել առանձին 12 մետրանոց 100 ավտոբուս՝ դասով, արժեքով և պահպանման ծախսերով էապես տարբերվող մոդելներ։ Այդ նույն գումարով կարող էինք համալրել 12 մետրանոց ավտոբուսների ամբողջական լրակազմը, եթե գնումը կատարվեր նույն դասի մեջ։
3. Մնացյալ 311 ավտոբուսների գնումը իսկապես արդարացված է, սակայն դա կազմում է պահանջվող քանակի 36%-ը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այս ավտոբուսները ձեռք են բերվել մանկապարտեզներ, շենքեր, տանիքներ չհիմնանորոգելու հաշվին, ապա դժվար է սա գնահատել որպես բացառիկ ձեռքբերում։
Խիստ չդատեք, երեք տարի է այս նույն բաներն ենք պնդում։
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Ադրբեջանցիները պատերազմի օրերին գլխատել են հայերին. վեց դեպք է արձանագրվել, մի մասը կանայք են
Ադրբեջանի կողմից սպանված քաղաքացիական անձինք հիմնականում եղել են տարեց, այդ թվում, նաև կանայք, ունեցել են հաշմանդամությո...
Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին. ինչի մասին է խոսել Ալիևը իսպանական թերթին տված հարցազրույցում
Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին ավտոմոբիլային ճանապարհի բացման անխուսափելիության մեջ (Հայաստանով դեպ...
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մաս...