Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը  13:40-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը Գյումրի քաղաքի Սևեռնի Բուլվարային 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Քաղաքականություն