Արտակարգ դեպք՝ Երևանում. կանխվել է թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում առաջացած հրդեհը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու դիմաց, ավտոբուս է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, տեղում օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Էդիկ Սասունցը սահմանազատել են տարածքը և իրենց ավտոմեքենաների մեջ եղած կրակմարիչներով պայքարել են կրակի տարածման դեմ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվել է, որ այրվել է թիվ 26 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի հետևի անվակամարը։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան սպանություն՝ Կապանում. տանը հայտնաբերել են կնոջ դի. կասկածյալը նրա որդին է
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոս...
Հայտնի գործարարի որդին կասկածվում է քաղաքացուն ծեծելու, այդ թվում՝ զենքի կոթով հարվածներ հասցնելու մեջ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:...
Վրաերթ-ավտովթար՝ Արարատի մարզում. 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտո...
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի...