Դաժան սպանություն՝ Կապանում. տանը հայտնաբերել են կնոջ դի. կասկածյալը նրա որդին է
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգսյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը ակնհայտ բռնության հետքերով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 67-ամյա Սիլվա Դավթյանի դին: Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 42-ամյա Գևորգ Գ.-ին: Վերջինս Կապանի ոստիկանությունից ներկայացվել է Սյունքիի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է: Կայքի տեղեկություններով՝ Գևորգ Գ.-ն սպանվածի որդին է, ով նախկինում եղել է դատապարտված:
Նմանատիպ հոդվածներ
Կնքահայրը 9-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա...
Արտակարգ դեպք՝ Երևանում. կանխվել է թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում առաջացած հրդեհը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարո...
Հայտնի գործարարի որդին կասկածվում է քաղաքացուն ծեծելու, այդ թվում՝ զենքի կոթով հարվածներ հասցնելու մեջ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:...
Վրաերթ-ավտովթար՝ Արարատի մարզում. 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտո...