Հայտնի գործարարի որդին կասկածվում է քաղաքացուն ծեծելու, այդ թվում՝ զենքի կոթով հարվածներ հասցնելու մեջ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Սամվել Ծ.-ն է, ով մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ.-ին և Լևոն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:
Նմանատիպ հոդվածներ
Կնքահայրը 9-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա...
Դաժան սպանություն՝ Կապանում. տանը հայտնաբերել են կնոջ դի. կասկածյալը նրա որդին է
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոս...
Արտակարգ դեպք՝ Երևանում. կանխվել է թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում առաջացած հրդեհը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարո...
Վրաերթ-ավտովթար՝ Արարատի մարզում. 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտո...