Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները՝ Օրմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների դեպքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը Օրմուզի նեղուցում որևէ հարված հասցնի նավերին, ԱՄՆ-ն ի պատասխան կհարվածի Իրանի ենթակառուցվածքներին։
«Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռով, անօդաչուով կամ ցանկացած այլ զենքով հարվածի Օրմուզի նեղուցում գտնվող նավին, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի Իրանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ Թեհրանի տարածքում կամ նրա հարևանությամբ գտնվող օբյեկտները», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա հիշեցրել է, որ նախկինում ևս բազմիցս զգուշացրել էր Իրանի կամուրջների և էլեկտրակայանների դեմ հնարավոր հարվածների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...