
Դանակահարություն Երևանում. 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից է: Այս պաին պարզվում է, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: