
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. UAZ Pickup–ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև 2 հրշեջ–փրկարար Աղվանու հենակետից: Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ» ընկերությանը պատկանող UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում: Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: