Հասարակություն
Կադիրովը 21-ամյա դստերը պարգևատրել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով
Lilit A.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հրամանագրով Գրոզնիի նախադպրոցական կրթության վարչության պետ Խադիջաթ Կադիրովան պարգևատրվել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով, ասել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավար Գալաս Տայմասխանովը։
Նրա խոսքով՝ մեդալը շնորհվել է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, անբասիր բարեխիղճ աշխատանքի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռամզան Կադիրովի դուստրը՝ 21-ամյա Խադիջէաթ Կադիրովան, անցյալ տարվա դեկտեմբերից ղեկավարում է Գրոզնի քաղաքի նախադպրոցական կրթության բաժինը։ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Չեչնիայի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվել է Կադիրովի ավագ դուստրը՝ Այշատ Կադիրովան։
Նմանատիպ հոդվածներ
44 օրյա պատերազմում զոհված Ռոման Կիրակոսյանի մայրն է՝ պատերազմից առաջ ու հետո
Lilit A.
Անասնապահությամբ զբաղվող քաղաքացին վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը․ ասում է՝ կեր չունի, որ պահի. «Ժողովուրդ»
Lilit A.
Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են. «Ժողովուրդ»
Lilit A.
Դանակահարություն՝ ընտրությունից հետո. վիճել են, թե ով պետք է դառնա համայնքապետ. «Հրապարակ»
Lilit A.