Հասարակություն

Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են. «Ժողովուրդ»

Lilit A.
Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 

«Գերիներն այլևս հերոսներ չեն. նրանց հայրենադարձվելուց հետո պատժում են: ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված զինվորների գործով նոր կալանավորումներ են սպասվում: ՀՀ զինվորական քննչական վարչությունը ևս 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Գերությունից վերադարձած տղաները հարցաքննվել են, ինչից հետո կալանավորումների շարքն ավելացավ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիները կհարցաքննվեն: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այսօր դատարանը կհրապարակի որոշում, ինչից պարզ կլինի՝ 5 անձ կկալանավորվի, թե ոչ: Ի դեպ, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ այս գործով կալանավորվածների մեջ կա նաեւ գումարտակի հրամանատար»:


 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250