«Իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել կամ չեն կարողանում, կամ չեն ուզում»․ Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 15-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեսթ») բյուրոն հայտարարություն է տարածել երկրների ղեկավարներին, որի անվտանգային հատվածում գեթ մեկ բառ նշված չէ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին (44 օրյա պատերազմի սանձազերծման, թուրքական զինված ուժերի եւ զինյալների ներգրավման, արգելված զինատեսակների օգտագործման, տարածքների օկուպացիայի մասին էլ չեմ խոսում՝ դրանք արդեն մոռացված թեմաներ են իշխանությունների համար)։
Հիշու՞մ եք, որ մենք առաջարկում էին օգտագործել ԵՄ-Ադրբեջան բանակցային գործընթացը մեր երկրի պետական շահերից բխող օրակարգը առաջ մղելու համար։ Սրա մասին ես խոսել եմ թե ԱԺ ամբիոնից, թե Եվրոնեսթի հայկական պատվիրակության մինչ օրս կայացած միակ նիստին, թե հարցազրույցներում։
Հերթական անգամ մեր խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները։
Նշեմ, որ հայկական պատվիրակության ղեկավարը իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով ի պաշտոնե հանդիսանում է բյուրոյի անդամ եւ ուներ վետոյի իրավունք։ Այսինքն մեր երկիրը կարող էր իր պահանջները չկատարելու դեպքում չեղարկել հայտարարության ընդունումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնել չէ, իսկ իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել կամ չեն կարողանում, կամ չեն ուզում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Ջո Բայդենը սպառնացել է Ռուսաստանին. ՆԱՏՕ-ի զորքեր կուղարկվեն Արևելյան Եվրոպայի երկրներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրացուցիչ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի երկրներ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու...
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Հայաստան է գալիս
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 11-ին...
Ջո Բայդեն. «ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդները, կցանկանային իմ տեղում լինել»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հայտնի հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել է, որ ցանկացած պետության ղեկավար, այդ...