Ջո Բայդենը սպառնացել է Ռուսաստանին. ՆԱՏՕ-ի զորքեր կուղարկվեն Արևելյան Եվրոպայի երկրներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրացուցիչ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի երկրներ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու» դեպքում, ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «շատ պարզ հասկացրել է Վլադիմիր Պուտինին», թե որքան կործանարար կլինեն Ռուսաստանի համար տնտեսական հետևանքները, եթե դա տեղի ունենա։
Բայդենը համոզված է, որ նման քայլերը ոչ միայն կազդեն Մոսկվայի վրա, այլև կփոխեն այլ երկրների վերաբերմունքը նրա նկատմամբ։
Վերջերս Կիևը և արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակում ծրագրելու մեջ:
Մոսկվան բազմիցս հերքել է դա՝ ընդգծելով, որ նման հայտարարություններն անհրաժեշտ են միայն որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի զորքեր ռուսական սահմաններ բերելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլան չի մշակում, չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, և իր տարածքով զորքերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Հայաստան է գալիս
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 11-ին...
Ջո Բայդեն. «ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդները, կցանկանային իմ տեղում լինել»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հայտնի հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել է, որ ցանկացած պետության ղեկավար, այդ...
Դոնբասում Bayraktar և Javelin է կիրառվել. Ուկրաինայի գլխավոր շտաբ
Ուկրաինայի գլխավոր շտաբը գաղտնի տվյալներ է հրապարակել Դոնբասում միացյալ ուժերի գործողության տարածքում Bayraktar անօդաչու...