Ջո Բայդեն. «ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդները, կցանկանային իմ տեղում լինել»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հայտնի հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել է, որ ցանկացած պետության ղեկավար, այդ թվում՝ ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդները, կցանկանային իր տեղում լինել։
«Ես լավատեսորեն եմ նայում մեր երկրին։ Չեմ ճանաչում համաշխարհային որևէ առաջնորդի՝ սկսած Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարներից, վերջացրած ցանկացած այլով, որը չցանկանար ինձ հետ փոխվել տեղերով»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ նախագահն իր դիրքորոշումը հիմնավորել է՝ ասելով, թե ԱՄՆ-ն ավելի շատ հնարավորություններ ունի․ նահանգներում գիտությունն ու տեխնոլոգիաներն ավելի զարգացած են, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Ջո Բայդենը սպառնացել է Ռուսաստանին. ՆԱՏՕ-ի զորքեր կուղարկվեն Արևելյան Եվրոպայի երկրներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրացուցիչ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի երկրներ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու...
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Հայաստան է գալիս
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 11-ին...
Դոնբասում Bayraktar և Javelin է կիրառվել. Ուկրաինայի գլխավոր շտաբ
Ուկրաինայի գլխավոր շտաբը գաղտնի տվյալներ է հրապարակել Դոնբասում միացյալ ուժերի գործողության տարածքում Bayraktar անօդաչու...