
Սյունիքում վթարի են ենթարկվել արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող ընկերության աշխատակիցները, կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր` դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սմբատ Ա-ն իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ճանապարհի աջակողմյան ձորը։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդ Սմբատ Ա-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորն աշխատում են «Էլլիպս Ջի Էյ»՝ ժողովրդին հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում։