Պատահարներ Կարևոր

Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ

Gohar Vardanyan 1 րոպե 613 դիտում
Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ

Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում են հայկական որոշ թելեգրամյան ալիքներ։
 

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Վերին Շորժայի շրջակայքում նոյեմբերի 14-ից գտնվում է խոցված թշնամական տեխնիկա, իսկ Ջերմուկում՝ կա հայկական բանակի վնասված տեխնիկան։
 

Ըստ տարածված հրապարակման՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է տեղի ունենար տեխնիկաների փոխանակումը։ Ադրբեջանի զինված ուժերը տեխնիկա են ուղարկել իրենց՝ ավելի վաղ խոցված տեխնիկայի տարհանման համար, սակայն թույլ չեն տվել, որ հայկական կողմը Ջերմուկի հատվածում տարհանի իր տեխնիկան, ինչի մասին տեղեկացել են Վերին Շորժայում ծառայություն իրականացնող մեր տղաները։
 

Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքում Վերին Շորժայում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում ադրբեջանական զինուժը ոչ միայն չի կարողացել տարհանել իր խոցված տեխնիկան, այլև կորցրել է տարհանման համար նախատեսված տեխնիկան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250