Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հոսպիտալացվել է. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին-հետիոտնին։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հաշվեկշռում, իսկ վարորդը աշխատում է պարեկային ծառայության Երևանի գնդւոմ՝ որպես պարեկ։

 

Մանրամասները՝  կայքում:

Քաղաքականություն