
Ողբերգական ավտովթար՝ Ապարանում. բախվել են ոստիկանական Tօyota-ն ու Нива-ն, ավագ տեսուչը տեղում մահացել է, կա 2 վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկևազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Ս. Մինասյանը աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր էր։ Նա բազմաթիվ անգամներ ծառայության ընթացքում տեղի ունեցած ավտովթարներից հետո 3 տասնյակից ավելի վիրավոր քաղաքացիների է օգնել, իր ծառայողական ավտոեմքենայով նրանց տեղափոխելով հիվանդանոցներ, և բժւշկները միշտ դրական են արտահայտվել՝ ասելով, որ եթե Սիրակը վիրավորներին ժամանակին չտեղափոխեր հիվանդանոց, գուցե նրանց կյանքը փրկել հնարավոր չլիներ։