Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումն ու սահմանազատման հարցը Հայաստանի համար տարբեր հարցեր են. Մհեր Գրիգորյան
Հայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումն ու սահմանազատման հարցը տարբեր հարցեր է համարում: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիում արած հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման և ՌԴ խորհրդատվական աջակցությամբ դրան հաջորդելիք սահմանագծման ուղղությամբ։ Սակայն այդ հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ», – նշել է նա։
Հայաստանի փոխվարչապետը նաև հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: «Այդ հարցերի վերջնական կանոնակարգման քննարկում դեռ չի եղել», – ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: ...
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...