Ես կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերյալ պատրաստվում է որոշակի գործընթաց. Վահե Հակոբյան
Ես կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերյալ պատրաստվում է որոշակի գործընթաց, կալանքի են վերցվում այնպիսի մարդիկ, որոնք լավ համբավ ու հեղինակություն ունեն Սյունիքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ Սյունիքի համայնքապետերը շարունակում են մնալ կալանքի տակ.
«Այս գործերը շինծու են, ինչի վառ ապացույցը Լուսինե Ավետյանի ցուցմունքն էր, որը դատարանում ասաց՝ այն ցուցմունքը, որի հիման վրա այսօր կալանավորված է Առուշ Առուշանյանը, ինքը ճնշման տակ է տվել»,-ասաց Հակոբյանը և շեշտեց՝սա մեկ մարդու նեղ անձնական վրեժխնդրության և Սյունիքի նկատմամբ ոտնձգությունների հարց է:
Ըստ Վահե Հակոբյանի՝ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում միջանցքի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ են արվել.
«ՌԴ նախագահի և Ալիևի հայտարարություները հակասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինչպե՞ս կարելի է գնալ ստորագրել փաստաթղթի տակ, երբ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում ընդգրկված կետերը չեն իրականացվել, գերիները չեն վերադարձվել, զորքերն իրենց տեղում չեն։ Ի դեպ, Փաշինյանն ասաց, զորքերը քաշվել են իր հրամանով, այդպիսով տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Շուտով այս ամենը լոգիկ տեսք է ունենալու, և բոլորը ենթարկվելու են պատասխանատվության»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ու...
Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեկ...
Ռեստորանների համար կլինեն սանկցիաներ. նախարարը մանրամասնում է
Եթե սահմանափակող միջոցառումներ չկիրառենք, ապա շատ ավելի վատ իրավիճակ կունենանք։ Կառավարությունում լրագրողների հետ զրույց...