Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է
Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին, մրցել ու հաղթել, իսկ երբ անհրաժեշտ է եղել, զենքը ձեռքին՝ կանգնել են առաջնագծում, մարտական գործողությունների ամենաթեժ կետերում ու պայքարել են հանուն Հայրենիքի:
Եվ քանի դեռ նրանց կյանքում պայքարն է շարժիչ ուժը, նրանք այն լուսավոր ուժը կլինեն, որ սովորեցնում է նորովի ընկալել ապրելու իմաստն ու գեղեցկությունը:
Ի սրտե շնորհավորելով ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկներին բոլոր հաղթանակների կապակցությամբ՝ այն վստահ համոզմունքն ունեմ, որ նրանց անկոտրում ոգին և կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու՝ հաղթական բարձրացնելով հայոց եռագույնը:
Զորակցությունս եմ հայտնում բոլոր հաշմանդամներին՝ առողջություն և տոկունություն, իրական երջանկություն մաղթելով նրանց»:
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ու...
Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.today
«Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։ Այս մասի...
Կիրառվել են հրաձգային զինատեսակներ. Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայում հնչած կրակոցների մասին
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղ...