Ռեստորանների համար կլինեն սանկցիաներ. նախարարը մանրամասնում է
Եթե սահմանափակող միջոցառումներ չկիրառենք, ապա շատ ավելի վատ իրավիճակ կունենանք։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումների դեմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքներին, Անահիտ Ավանեսյանն ընդգծեց՝ ռեստորանները սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանեն, հակառակ դեպքում կան սանկցիաներ։
«Եթե ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, հասկանում ենք, որ այն անդրադառնում է բոլորիս վրա։ Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն է տալիս պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տնտեսությունը»,-նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սննդի, ժամանցի և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Կինն այցելել է ադրբեջանցիների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանին
Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ չի տրամադրում նոյեմբերի 13-ին Շուշի քաղաքի անցակետում ադրբեջանցի զինծառայողների...
Ուշադրություն Վրաստան մեկնող քաղաքացիներ. այսօրվանից սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը
2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը, հայտնում են Վրաստանում ՀՀ...
Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.today
«Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։ Այս մասի...