
Օմիկրոն շտամի դեմ Sputnik V-ն արդյունավե՞տ է

«Օմիկրոն շտամի դեմ Sputnik V-ի արդյունավետությունն ուսումնասիրելու համար երեք շաբաթ է պահանջվում»,-այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Դմիտրիևն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մինչև 2022 թվականի փետրվարի վերջը կարող է արտադրվել մոդիֆիկացված Sputnik V-ի մոտ 100 մլն չափաբաժին։ Նրա խոսքով՝ մշակողները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հարմարեցնել պատվաստանյութը վիրուսի ցանկացած տարբերակի համար։
Հիշեցնենք, որ Financial Times-ի հետ զրույցում Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել էր, որ կորոնավիրուսային պատվաստանյութերի արդյունավետությունն ավելի հավանական է, որ դրսևորվի նոր Omicron շտամի դեմ:
Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում և այժմ արագությամբ տարածվում է այլ երկրներում։