Կապանը և Գորիսը կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ. նախարար
Երեկ իմ տեղակալը եղել է Սյունիքոււմ, Վայոց ձորում, մենք պարբերաբար իրականացնում ենք տեղում կարիքների գնահատում եւ օպերատիվ դրանք բավարարվում են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ Սյունիքի որոշ գյուղերի ճանապարհներ դեպի Կապան փակվել է եւ 150 կմ պետք է կտրեն, որ հասնեն, Կապան, արդյոք շտապօգնության մեքենաները կարողանում են ժամանակին հասնել հիվանդներին:
«Բոլոր այդ համայնքները կապահովվեն իրենց անհրաժեշտ առաջին բուժօգնության պարագաներով: Եվ Կապանի, եւ Գորիսի շտապօգնության կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Դրանք արդեն տրամադրվել են, էլի կտրամադրվեն: Տվյալ համայնքների առողջության ամբողջական ապահովումը կկազմակերպվի: Տեղ հասնելու խնդիր չկա»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...