Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի Սոչիում։
Տեղեկությունը հաստատել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»։
Հայտնի է նաև հանդիպման օրակարգը։ Կողմերը կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը․ Sputnik
Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջա...