Ֆրանսիան խորհուրդ չի տալիս 30 տարեկանից ցածր անձնանց պատվաստել «Մոդեռնայով»
Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն մարմինը (HAS) հետ է կանչել 30 տարեկանից ցածր մարդկանց համար Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման առաջարկությունը։ Այս որոշումը թելադրված է վերջին հետազոտության արդյունքներով, որոնք ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը զգալիորեն մեծացնում է սրտային հիվանդությունների՝ միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման վտանգը, գրում է kommersant.ru-ն։ Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչպես Moderna, այնպես էլ Pfizer/BioNTech պատվաստանյութերի ներարկումները կարող են հանգեցնել սրտի հիվանդության: Սակայն Pfizer պատվաստանյութի դեպքում սրտի բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը հինգ անգամ ցածր է։ Չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերը մնում են եզակի (մեկ միլիոնից 26,7 դեպք՝ Pfizer-ի դեպքում, 131,6 դեպք՝ Moderna-ի դեպքում), Ֆրանսիայի իշխանությունները որոշել են սահմանափակել Moderna պատվաստանյութի կիրառումը 12-29 տարեկան անձանց համար. հենց նրանց մոտ է պատվաստումից հետո առաջին շաբաթվա ընթացքում ամենից հաճախ սրտի հիվանդության նշաններ ի հայտ գալիս: Ելնելով դրանից՝ HAS-ը խորհուրդ է տվել օգտագործել Pfizer/BioNTech պատվաստանյութը 30 տարեկանից ցածր բնակչության պատվաստման և վերապատվաստման համար: Իսկ Moderna-ի պատվաստանյութը, որն առավել արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում, 30 տարեկանից բարձր բնակչության պատվաստման և վերապատվաստման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Moderna-ի կիրառման ուղեցույցում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ երեխաները կարող են պատվաստվել ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային...
«Հետիոտնը խոչընդոտներ հաղթահարելով է Երևանում քայլում». Կարեն Չիլինգարյան
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, ՀՀ...
Մանրամասներ՝ Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների առողջական վիճակից
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի...