Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ, փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին:
«Թեպետ ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռևս կան շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք մասնավորապես կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցել ականազերծման հարցում և սահմանային հատվածներում թուլացնել լարվածությունը:
Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում, և այն ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինությանն ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: Այն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները տալու գործում»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Պետեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու դելիմիտացիային՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական օգնություն, միաժամանակ կառույցը քաջալերում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը:
«Նայելով ապագային, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ վերջ տալու ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանն ու տառապանքին: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփման մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Երեկ հերթական միջադեպը գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ։ Լրատվական դաշտում տ...
Մոլերում ոստիկանները թաքնվում, ապա տուգանում են քաղաքացիներին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց տարածքներում պարտադիր...
Ֆրանսիան խորհուրդ չի տալիս 30 տարեկանից ցածր անձնանց պատվաստել «Մոդեռնայով»
Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն մարմինը (HAS) հետ է կանչել 30 տարեկանից ցածր մարդկանց համար Moderna-ի հակակորոնավի...