Մանրամասներ՝ Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների առողջական վիճակից
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի, Արմեն Սարգսյանի և Գագիկ Ղազարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել միջին ծանրության: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնել են ԱՀ Առողջապահության նախարարությունից:
Լրատվականի հարցին, թե դեռ որքան ժամանակ նրանք կլինեն հիվանդանոցում, նախարարությունից պատասխանեցին՝ պարզ չէ, հիվանդները դեռ պետք է լինեն բժիշկների վերահսկողության տակ:
Հավելենք, որ երեկ Գևորգ Մելքումյանի վիրահատությունը ավարտվել է բարեհաջող և արդեն շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի:
Նշենք, որ Ստեփանակերտում Wargonzo նախագծի աղբյուրները հայտնեցին, որ Շուշիի մոտ գնդակահարված խաղաղ բնակիչները ջուր են անցկացնելիս եղել ռուս խաղաղապահների համար.
«Արցախի ջրմուղի աշխատակիցների կողմից «գորշ գոտում» իրականացված վերանորոգման և վերականգնման աշխատանքները կատարվել են հատուկ ՌԴ ՊՆ անցակետերից մեկի ջրամատակարարումը կազմակերպելու նպատակով։
Wargonzo նախագծին հայտնի է դարձել նաև, որ երեկ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված հայ երիտասարդը սպանվել է ադրբեջանցի զինվորականի կողմից։
Այս ամենը տեղի է ունեցել օրը ցերեկով, գրեթե հենց Գորիսն ու Ստեփանակերտը կապող մայրուղու վրա, որը բառիս բուն իմաստով կյանքի ճամփա է Արցախի համար։
Կարևոր է նշել, որ սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են մի ամբողջ տեղեկատվական հատուկ օպերացիա՝ ՌԴ ՊՆ գործունեությունը վարկաբեկելու նպատակով։
Ֆեյսբուքի հայկական հատվածում հաղորդագրություններ են նետվել, թե իբր ադրբեջանցիները կաշառել են խաղաղապահներին՝ այս միջադեպի վրա աչք փակելու համար։ Այս ամենը կարծես թե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և ղարաբաղյան ճակատում հետագա էսկալացիայի համար պայմաններ ստեղծելու ավելի մեծ արշավի մի մաս է»:
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
Ֆրանսիան խորհուրդ չի տալիս 30 տարեկանից ցածր անձնանց պատվաստել «Մոդեռնայով»
Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն մարմինը (HAS) հետ է կանչել 30 տարեկանից ցածր մարդկանց համար Moderna-ի հակակորոնավի...
Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային...
«Հետիոտնը խոչընդոտներ հաղթահարելով է Երևանում քայլում». Կարեն Չիլինգարյան
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, ՀՀ...