Վրաստանի դիրքորոշումը՝ «6-ի հարթակի» վերաբերյալ․ վրացի վերլուծաբան
Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրաստանը սրան երբևէ համաձայնի, 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ակտիվ քննարկվող «3+3» ձևաչափի կամ «6-ի հարթակի» շուրջ Վրաստանի դիրքորոշմանը, ասել է վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին։
«Կա խնդիր՝ Վրաստանին ներքաշել ազդեցության այդ գոտի, որում ԱՄՆ, ԵՄ ազդեցությունը չի լինելու կամ քիչ է լինելու։ Հասկանալի է նաև այն հանգամանքը, թե ինչու է Թուրքիան այն առաջ մղում, իսկ Ռուսաստանը՝ պահպանում որոշակի չեզոքություն: Սակայն կարծում եմ՝ հենց այս փուլում վերադասավորումն ընթանում է, և եթե Մոսկվան իսկապես հետաքրքրված լիներ, որ օր առաջ ներդրվի այդ նոր մեխանիզմը՝ թեկուզ առանց Թբիլիսիի, այն արդեն կգործեր: Կա հրապարակային գործընթաց, բայց ամեն ինչ չէ, որ հրապարակային է ու հասկանալի», - ասել է վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ Էական կարևորություն ունի Մոսկվայի դիրքորոշումը, որը հապաղում է, սպասում որոշակի գործընթացների:
«Այդ գործընթացում Վրաստանն ունի իր օրակարգը հարևանների հետ, որն իրականացնում է իր գործընկերների համաձայնությամբ: Իրանի դիրքորոշումն ավելի պարզ է, սակայն ավելի ուշագրավ է Մոսկվայի, Երևանի դիրքորոշումը, և կարծում եմ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախնական պլանը հենց «6-ի պլատֆորմն» էր, ու եթե այն չի իրականանում այդ տեսքով, հնարավոր մասնակիցները սկսում են մտածել: Սակայն ասել, որ այն տապալվելու է, չեմ կարող, նույնը չեմ կարող ասել նաև Վրաստանի նախաձեռնության մասին, քանի որ բոլորը նոր աշխարհում վերադիրքավորման փուլում են, և դա կարող է երկարաձգվել», - ասել է Իրակլի Մենագարիշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարակա...
Զանգում են մեր թեկնածուներին, կարճ ասում են՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ...
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Վարչական դատարան ներկայացված մի հայցից և դրանով ներկայացված պահանջներից
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից...