Էստոնիան ընդգծում է Թուրքիայի դերը Բաքու-Երևան գործընթացում

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան կարևորել է Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։


Նա այս մասին ասել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Անկարան կարևոր դեր է խաղում տարածաշրջանի կայունության ապահովման հարցում։


«Անցյալ շաբաթ ես այցելեցի Ադրբեջան։ Թուրքիան նաև ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և կայունության ապահովման գործընթացին, ինչպես նաև ռազմավարական առևտրային միջանցքներում ներդրումներին։ Մենք համագործակցում ենք Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում՝ և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային մակարդակներում»,- նշել է Ցախնան։


Նրա խոսքով՝ Էստոնիան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության հաստատմամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի կայունությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար։

Քաղաքականություն