Քաղաքականություն

Ուկրաինան բանակցությունները հնարավոր է համարում Պուտինի դիրքորոշման փոփոխության դեպքում

Ուկրաինան բանակցությունները հնարավոր է համարում Պուտինի դիրքորոշման փոփոխության դեպքում
Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին՝ շեշտելով, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են վերսկսվել միայն Ռուսաստանի նախագահի դիրքորոշման փոփոխությունից հետո։Կիևն արձագանքել է…

Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին՝ շեշտելով, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են վերսկսվել միայն Ռուսաստանի նախագահի դիրքորոշման փոփոխությունից հետո։


Կիևն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, համաձայն որոնց՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ ստամբուլյան ձևաչափով բանակցությունների վերականգնումը հնարավոր է, եթե Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուղիղ շփումները Կիևի ներկայացուցիչների հետ։


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, մեղադրել է Ուկրաինային՝ բանակցային գործընթացը խոչընդոտելու մեջ։


Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, և բանակցությունները հնարավոր կդառնան միայն այն դեպքում, երբ նա փոխի իր դիրքորոշումը։ Տիխին հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակությունը այս տարի մի քանի անգամ մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու ռուսական պատվիրակությանը։


«Սակայն, ցավոք, Մոսկվան ուղարկել է այլ մակարդակի պաշտոնյաների, որոնք շարունակել են նույն վերջնագրերը և չեն ունեցել որոշումներ ընդունելու լիազորություն»,– նշել է նա։


Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կազմակերպել հանդիպում երկու երկրների նախագահների մակարդակով՝ քննարկելու հրադադարի հարցը։


Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր թուրքերը սերել են Ալթայից. Պեսկովը՝ ՌԴ շրջանների՝ «թյուրքական աշխարհի» քարտեզում հայտնվելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250