Պուտինը լուրջ խնդիր է անվանել ջրային ռեսուրսների հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին հանդիպել է կլիմայական հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ, ով ներկայացրել է զեկույց՝ նվիրված ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական մարտահրավերների փոխկապակցվածությանը։
Էդելգերիևի խոսքով՝ ջրային խնդիրներն այսօր դարձել են կլիմայական բանակցությունների անբաժան մասը։ Նա նշել է, որ այս թեման սերտորեն կապված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացների հետ, ինչը երբեմն սահմանափակում է պետական ինքնիշխանությունը՝ հատկապես զարգացող երկրներում, որոնք ունեն մեծ ջրային կամ ձկնային պաշարներ։
Պուտինը հանդիպման ընթացքում շեշտել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Ռուսաստանի շահերը միջազգային բանակցություններում՝ հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական օրակարգի պահանջները։ Նա նաև ընդգծել է երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևորությունը։
«Ջրային պաշարների խնդիրը դառնում է ավելի սուր՝ հատկապես մեր հարևան երկրների համար։ Ռուսաստանում իրավիճակը վերահսկելի է, սակայն ԱՊՀ շատ երկրներում այս հարցը մնում է լուրջ մարտահրավեր», - նշել է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Կարապետյանը՝ Ծառուկյանի ընկերություններում կատարվող գործընթացների մասին
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան»–ի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյա...
Հայտնի է, թե երբ կկայանա հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կու...
Մոտենում է այն պահը, երբ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ․ Օրբան
Ավելի ու ավելի է մոտենում այն պահը, երբ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել էՀունգարիա...
Փոխքաղաքապետը՝ վարորդներին աշխատանքից հեռացնելու և հետ ընդունելու մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարեվերջին իրենց պարտականությունները կատարելուց...