Լուվրը թալանած գողերը բռնվել են՝ հերթի մեջ ֆուտբոլի մուտքի մոտ

Փարիզում գրանցված Լուվրի թալանը հիշեցնում էր իսկական հոլիվուդյան սցենար։ Գողերը օգտագործել էին բեռնատար՝ շարժական սանդուղքով, էլեկտրական սղոցներ, կտրել էին պատուհանը, ահաբեկել պահակներին և ընդամենը յոթ րոպեում հանել թանգարանի մոտ 88 միլիոն եվրոյի արժեք ունեցող զարդերը։ Թվում էր՝ ամեն ինչ հաշվարկված էր։


Սակայն նրանց ծրագիրը ձախողվեց անսպասելի մանրուքների պատճառով։ Գողերն այդպես էլ չհասցրին այրել բեռնատարը և գործիքները, ինչի արդյունքում քննիչները հայտնաբերեցին շուրջ 150 ապացույց՝ մատնահետքերից մինչև ԴՆԹ։


Այս պահին ձերբակալվել է յոթ կասկածյալ, սակայն թալանված զարդերը դեռ չեն գտնվել։ Ըստ հետաքննողների՝ ինչ–որ մեկը փորձել է դրանք վաճառել դարքնում՝ հենց այն անվտանգության ընկերությանը, որը սպասարկում էր Լուվրը, բայց գործարքը չկայացավ։

Քաղաքականություն