Ուկրաինան հայտնում է Մոսկվայի մարզում նավթամուղի պայթյունի մասին
Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է Մոսկվայի մարզում նավթ փոխադրող խողովակաշարի վնասման մասին։
Հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ռուսական տարածքում գործող ենթակառուցվածքային օբյեկտում, սակայն վնասների չափը և պատճառները չեն նշվում։
Ռուսական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։
Հավելենք, որ ռուսական նավթատարները վերջին ամիսներին մի քանի անգամ դարձել են տարբեր հարձակումների թիրախ, սակայն պաշտոնական հաստատումներ բոլոր դեպքերում չեն եղել։
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը նաև նշում է, որ խոսքը Մոսկվայի մարզում գտնվող «Կոլցևոյ» կոչվող խողովակաշարի մասին է, որի ընդհանուր երկարությունը շուրջ 400 կիլոմետր է։ Այն օգտագործվում էր Ռյազանի, Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի նավթավերամշակող գործարաններից ավիավառելիք, դիզելային վառելիք և բենզին տեղափոխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելական ուժերը գործողություն են իրականացրել Սիրիայի հարավում
Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի հարավում գտնվող Էլ-Կունեյտրա նահանգ և գործողություն են իրականացրել Էս-Սամդանիա բ...
Պուտինը համեմատել է Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները
Ռուսաստանի կորուստները զգալիորեն ցածր են Ուկրաինայի զինված ուժերի կորուստներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Թրամփը կասկածում է Իրանի ներկայացուցիչների անկեղծությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը վստահ չէ Իրանի ներկայացուցիչների անկեղծության մեջ ընթացող բանակցու...
«Մեր որոշումը. ազատում ենք բոլոր մարզային զինկոմիսարներին». Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է զինկոմիսարիատների բոլոր մարզային պետերին աշխատանքից ազատելու որոշման մասին. «Նրանք, ովքե...