Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է: Լրատվամիջոցների հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Կոչուբաևի կնոջ վիճակը վատացել է ծննդաբերությունից հետո։ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։
«Կոչուբաևի կինը համեմատաբար լավ է զգում իրեն»,– ասել է Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է փաստաբանի դեմ հարուցված գործին, ապա այն դատական վարույթում է։
«Սպասում ենք դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- մանրամասնել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց ՀՀ Արարատի մարզպետ: Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարա...
ԱԻ նախարարը հանդիպել է անհետ կորածի հարազատներին
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոնդոնում ակտիվիստները մուրճով կոտրել են Վելասկեսի նկարի ապակին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է «Just Stop Oil»-ի երկու բնապահպան ակտիվիստների, ովքեր Լոնդոնի Ազգային պատկեր...
Իշխան Սաղաթելյանին Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության՝ դեռևս բողոքի...