ԱՄՆ-ն արգելափակել է Իրանի գազային ուղին. Թուրքմենստանը դիտարկում է նոր տարբերակներ
ԱՄՆ-ի ճնշման հետևանքով սեպտեմբերին ձախողվել է Իրաքի, Իրանի և Թուրքմենստանի միջև նախատեսված գազային փոխանակման համաձայնագիրը։ Այդ նախագծով Բաղդադը նախատեսում էր Իրանի տարածքով տարեկան մինչև 5 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ ներմուծել՝ էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու նպատակով։ Սակայն Վաշինգտոնի կողմից երկրորդային պատժամիջոցների սպառնալիքը ստիպել է Իրաքին հրաժարվել գործարքից։
Էներգետիկ հարցերով փորձագետ Դևիդ Օ’Բիրնի գնահատմամբ՝ խոսքը մեծ ծավալի մասին չէ՝ համեմատած տարեկան 34 միլիարդ խորանարդ մետրի հետ, որը Թուրքմենստանը մատակարարում է Չինաստանին։ Այնուամենայնիվ, այս դեպքը, ըստ փորձագետների, կարող է դառնալ ազդակ Աշխաբադի համար՝ վերանայելու իր արտահանման ուղղությունները։
Իրանի նկատմամբ ամերիկյան սահմանափակումների ուժեղացումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը խոչընդոտում են Թուրքմենստանի ծրագրերը՝ Իրանի խողովակաշարային ցանցով հարևան երկրներ գազ արտահանելու հարցում։ Այդ պայմաններում վերլուծաբանները կանխատեսում են, որ Թուրքմենստանը կակտիվացնի բանակցությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Տրանսկասպյան գազատարի կառուցման ուղղությամբ, որը կարող է բացել ուղի դեպի եվրոպական շուկաներ։
Բացի այդ, քննարկվում է նաև նոր ցամաքային գազատարի գաղափար՝ հնարավոր ապագա ադրբեջանա-հայկական միջանցքի երկայնքով, որը միջազգային շրջանակներում ներկայացվում է որպես «Խաղաղության և բարգավաճման երթուղի»։ Նման նախագծերը, ըստ դիտորդների, կարող են ստանալ լրացուցիչ խթան ԱՄՆ-ի ազդեցության աճի և տարածաշրջանում ձևավորվող նոր քաղաքական հավասարակշռության պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Գյումրու անկարգությունների դեպքով անցնող Կարեն և Կարուշ Հովեյանների գործից
Գյումրու անկարգությունների դեպքով անցնող Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում: Այս մասին հ...
Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացի բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա
Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի...
Ուժգին երկրաշարժը ցնցել է Թուրքիան
Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Երկրաշարժը նաև զգացվել է Ստամբուլի մերձ...
Արմեն Գալջյանը՝ տրանսպորտի սակագինը 260 դրամ դառնալու վերաբերյալ լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Քաղաքացիա...