Ոչ մի սրբություն. խոշոր կողոպուտ, այս անգամ Իսպանիայում
Իսպանիայի Գրանադա քաղաքի Սանտա Կրուս լա Ռեալ եկեղեցում սուրբ Կույս Մարիամի պատկերից կողոպտել են 18 զարդ:
Այս մասին հաղորդել է El Espanol թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գրանադայի Եղբայրությունը պարզաբանել է, որ գողացված զարդերը ծխականների անձնական նվիրատվություններ են: Նաև հայտարարել են, որ ոստիկանությունը, որի հետ Եղբայրությունը ակտիվորեն համագործակցում է, արդեն տեղեկացվել է միջադեպի մասին: Նրանք ասում են, որ տեսախցիկների տեսագրությունները կօգնեն պարզել միջադեպի մանրամասները:
Տեսախցիկները ֆիքսել են երկու տղամարդու, որոնց դեմքերը բաց են եղել, որոնք անարգել մտել են եկեղեցի, մոտեցել են մատուռին և գողացել զարդերը: Արձանը մնացել է անվնաս:
Ազգային ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել ապացույցներն ու տեսագրությունները՝ մեղավորներին բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ երեւանյան շենքերից մեկի 9-րդ հարկում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցույցեր Ֆրանսիայում՝ Մակրոնի տարած հաղթանակի դեմ
Ֆրանսիայում ոչ լայնամասշտաբ, սակայն ակտիվ ցույցեր են։ Հասարակության մի ստված զանգված չի համակերպվել Մակրոնի՝ Ֆրանսիայի ն...
Վարորդը BMW-ով բարձրացել է բետոնե սյան վրա
Երեկ՝ հունվարի 15-ին, արտակարգ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում BMW մակնիշի 02 AC 001 համարանիշի...
Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. Կասկածյալը փախել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությ...