Վրաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոնեսթի աշխատանքներին
Թբիլիսին որոշել է չմասնակցել Եվրոնեսթի հաջորդ նիստերին՝ քննադատելով Եվրոպախորհրդարանի մոտեցումները։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպախորհրդարանը վերջին շրջանում այս հարթակը վերածել է քաղաքական ճնշման գործիքի՝ հարևան պետություններին պարտադրելով իր օրակարգը։
Պապուաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին չի տեսնում արդյունավետ համագործակցության հնարավորություն ներկայիս պայմաններում, քանի որ որոշ եվրոպական ուժեր դրսևորում են թշնամական և միակողմանի քաղաքական մոտեցումներ։ Նա հավելել է, որ Վրաստանը կարող է վերադառնալ Եվրոնեսթի գործունեությանը միայն այն դեպքում, երբ Եվրոպական խորհրդարանը կապահովի հավասար ու կառուցողական երկխոսության մթնոլորտ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոնեսթը ընդունել էր բանաձև, որտեղ նշվում էր Վրաստանում ժողովրդավարության նահանջի, խորհրդարանական ընտրությունների կեղծման և հակաժողովրդավարական օրենքների ընդունման» մասին։ Թբիլիսին այդ գնահատականները համարում է անհիմն և քաղաքականապես շահադիտական։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․Բաքուն պատրաստ է հայերին թողնել Ադրբեջան, ադրբեջանցիներին էլ Ղարաբաղ և Հայաստան
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեին Մոսկվայու...
Ադրբեջանում, ակնհայտորեն, ավելացել են պատերազմ սկսելու կոչերը. Կարեն Հովհաննիսյան
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում Ադրբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Դումայի պատգամավորը երգում է միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիս...
«Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային». Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների...