Քաղաքականություն
Իրանը կհաստատի ուրանի հարստացման ծրագրի շարունակությունը
Իրանի իշխանությունները մտադիր են շարունակել ուրանի հարստացման աշխատանքները՝ շեշտելով, որ դրանք իրականացվում են բացառապես խաղաղ էներգետիկ նպատակներով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի տեսնում անհրաժեշտություն իր հրթիռային ծրագրի վերաբերյալ որևէ բանակցություն վարելու։ Նրա խոսքով՝ երկրի պաշտպանական կարողությունները չեն կարող դառնալ արտաքին ճնշումների կամ քաղաքական պայմանավորվածությունների առարկա։
Նախարարը հավելել է, որ Իրանը կշարունակի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ իր միջուկային գործունեության թափանցիկությունն ապահովելու համար, սակայն չի հրաժարվի իր «օրինական իրավունքներից»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են ԱՄՆ-ից հնչող մեղադրանքներին
Edita
Պակիստան - Հնդկաստան հակամարտությունը թեժացավ՝ հրադադարը չի պահպանվում կողմերի միջև
Ofelya
«Կապրենք, կտեսնենք». Թրամփը հրաժարվել է կանխատեսումներ անել ուկրաինական հակամարտության վերաբերյալ
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Run Forest, Run! Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանին
WRed