Ոչ եւ երբեք. Վրաստանի նախագահը՝ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտարարել է, որ հրաժարվում է օգտագործել իր լիազորությունները եւ ներում շնորհել երկրի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնել է Новости Грузия-ն:
Զուրաբիշվիլին իշխանություններին խորհուրդ է տվել Սաակաշվիլիին ընկալել որպես «հատուկ բանտարկյալ» եւ միջոցներ ձեռնարկել, որ բանտում հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումը չօգտագործվի «քաղաքական շահարկումների» համար:
«Քանի որ այս հարցը շրջանառվում է, պետք է ասեմ, որ նախկին նախագահի ներման վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն է եւ անփոփոխ՝ «Ոչ եւ երբեք»։
Ըստ նրա՝ նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անարդարության զոհ լինելու որեւէ չափանիշի։
«Նա ինքնակամ եւ անօրինական կերպով Վրաստան մուտք գործած դատապարտյալ է, ում ժամանումն իրավիճակն ապակայունացնելու նպատակ է ունեցել։
Այսքանը, ես այլեւս չեմ վերադառնա այս հարցին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել են կարևոր փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից
Հրապարակվել են կարևորագույն փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից: Դրանք ներկայացնում է iLur.am-ը: «Սույն հրա...
Թուրքիան ՌԴ Պետդումայի պատգամավոր Դելիմխանովին կասկածում է սպանություններ կազմակերպելու մեջ
Թուրքիայում լրտեսության և սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված ռուսները հրամաններ են ստացել Ռամզան Քադիրո...
Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության ռազմական դոկտրինը
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետ...