Թուրքիան ՌԴ Պետդումայի պատգամավոր Դելիմխանովին կասկածում է սպանություններ կազմակերպելու մեջ
Թուրքիայում լրտեսության և սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված ռուսները հրամաններ են ստացել Ռամզան Քադիրովի մերձավոր գործակից և ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովից, ինչպես նաև գործարար, ոմն Կազբեկ Դուկուզովից, ով, ըստ հետաքննության, կազմակերպել է Եվրոպայում Քադիրովի թշնամիների առնվազն չորս սպանություն։ Այս մասին գրում է Svoboda.org-ը:
Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը։
Ստամբուլում Ռուսաստանի չորս քաղաքացիների, ինչպես նաև Ուզբեկստանի և Ուկրաինայի երկու քաղաքացիների կալանավորման ու ձերբակալության մասին հայտնի է դարձել հոկտեմբերին։
Թուրքիայի իրավապահ մարմինները կարծում են, որ վերջիններս հարձակում էին նախապատրաստում երկրում բնակվող չեչեն ընդդիմադիրների վրա և այդ նպատակով զենքեր էին գնել, որոնք խուզարկության ժամանակ առգրավվել են։
Խմբավորման նպատակների թվում թուրքական հետախուզությունը նշում է Աբդուլհակիմ անունով «չեչենական ընդդիմության առաջնորդներից մեկին», որը կռվել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել են կարևոր փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից
Հրապարակվել են կարևորագույն փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից: Դրանք ներկայացնում է iLur.am-ը: «Սույն հրա...
Բաքուն մտադիր է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ
Ադրբեջանը շահագրգռված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնել է այդ երկրում Ադրբե...
Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում արդեն երեքշաբթի
Թուրքական զինված ուժերը ծրագրում են երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում՝ ա...