Արմեն Սարգսյանը 85 աշխատանքային օրից 54-ը Հայաստանում չի եղել, եղել է արտասահմանում. Աղվան Վարդանյան
2021 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 122 օր է, որից աշխատանքային՝ 85 օր: Այս 85 օրից 54-ը Հանրապետության նախագահն անցկացրել է ոչ Հայաստանում: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հավելեց, որ նախագահը պետական կարևոր ինստիտուտ է, իսկ այդ ինստիտուտի ծախսերի մոտ 25-30 տոկոսը կազմում են միայն արտասահմանյան գործուղումները.
«Որքանո՞վ է այդ ինստիտուտը իր գործառույթներով զբաղվում», - հետաքրքրվեց պատգամավորը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն էլ պարզաբանեց, որ նման վերլուծություն չունեն.«Ասել, թե արդյունավե՞տ է նախագահի՝ օրերս Գլազգո կատարած այցելության, կամ՝ դրանից առաջ Իտալիա այցի ծախսերի արդյունավետությունը, մենք վերլուծություն չուենք: Մենք ուղղակի փորձում ենք մեզ համար նախատեսված միջոցներով, ավելին չպահանջելով, կազմակերպել ՀՀ նախագահի բնականոն գործունեությունը»,-ասաց Խաչատուր Պողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ.բժիշկ
Ցանկացած պանդեմիայի կանխարգելումը պատվաստումն է, բայց պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավ...
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի ու կենթարկվի պատասխանատվության
2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել...
Հրաժարվում եմ մանդատից․ Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից․ «Սիրելի՛ հայրենակի...