Պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ.բժիշկ
Ցանկացած պանդեմիայի կանխարգելումը պատվաստումն է, բայց պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը։
Մանուկյանը պարզաբանեց, որ պատվաստվելիս ակնկալում ենք, որ պետք է արտադրվեն պաշտպանիչ հակամարմիններ և չեզոքացնեն վիրուսին, ինչի համար ժամանակ է պետք։ Կորոնավիրուսի պարագայում պատվաստման առաջին դեղաչափից հետո դեռևս չկան պատշաճ քանակի հակամարմիններ, երկրորդ դեղաչափով պատվաստվելուց հետո մոտ 42 օր հետո ունենում ենք կայուն լարված իմունիտետ։
Թերապևտը նշեց, որ պատվաստումները կանխարգելում են միայն մահացությունը, բացարձակապես չեն կանխում վարակելիությունը։ Ինչ վերաբերում է առողջապահության նախարարի հայտարարությանը, որ հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկներին հեռացնում են աշխատանքից, Մանուկյանը վստահեցրեց՝ չկա բժիշկ, որը դեմ է պատվաստման, բայց պետք է նայել գործընթացի ամբողջ գործընթացին։
«Մարդուն ասում ենք՝ պատվաստվիր, մարդը վարակվում է, ավելի վատ՝ հենց անմիջապես պատվաստումից հետո հիվանդանում է, որովհետև պատվաստումից առաջ արդեն վարակված է եղել»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ վարակի՝ ինկուբացիոն շրջանում պատվաստվելու դեպքում շատ ավելի ծանր են տանում, քան՝ չպատվաստվելու, սակայն նկատեց՝ պատվաստանյութն ինքնին չի կարող վարակել, այն չի պարունակում կենդանի վիրուս։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրու...
Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին
Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի...
Հրաժարվում եմ մանդատից․ Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից․ «Սիրելի՛ հայրենակի...
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի ու կենթարկվի պատասխանատվության
2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել...