Տա՞լ Օհանյանին այդ «դոպուսկը», թե՞ ոչ. Պատկան մարմինները երկար քննարկում են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեռևս օգոստոսին ԱԺ պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար: Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է ունենան:
Ընդդիմադիր պատգամավորների մի մասի թույլտվությունը 2 օր առաջ է եղել, սակայն պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանը նրանց թվում չէ: Մարդ, որը տարիներ շարունակ ի պաշտոնե տնօրինել է նման տեղեկատվության, հիմա դարձել է կասկածելի, եւ պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ նրան այդ «դոպուսկը», թե՞ ոչ»։
Նմանատիպ հոդվածներ
Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է. Հովիկ Աղազարյան
Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է։ Այս մասին 24TV-ի եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պ...
Բայդենն ավելի քան 1 ժամ սպասեցրել է Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հանդիպել են Վատիկանում՝ Ֆրանսիայի դեսպանատանը: Այ...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգված է Դոնբասում Bayraktar-ի կիրառման կապակցությամբ
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական Bayraktar անօդաչու սարքի կիրառման մասին տեղեկատվու...
Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում. Արթուր Ղազինյան
«Եթե այս հաղորդումը դիտեն ԱԱԾ կամ գլխավոր դատախազության աշխատակիցները, ապա նրանք պետք է անհապաղ հարուցեն քրեական գործ։ Ը...