COVID19-ի մտահոգիչ տվյալներ` Արցախում. կա 2 մահ
Հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք: Ստացվում է թեստավորվածների գրեթե 50 տոկոսի մոտ հաստատվել է: Վարակակիրներից 63-ը՝ Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ունենք 2 մահվան դեպք։ Հիվանդներից 91-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էին երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոք-սրտային անբավարարություն: 70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էին երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 12 տարեկանից երեխաները կարող են պատվաստվել. նախարարություն
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ...
Հայաստանը կգնա՞ «լոքդաունի». Փաշինյանը հստակեցրեց
«Պատվաստված պետք է համարենք այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափ ներարկումը ստացել են»,- այսօր՝ Կառավարության նիստում,...
Արտակարգ դեպք. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնությ...
«Տաշիր պիցցայում» թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի. նախարարությունը հայտարարություն է տարածել
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին հա...