Բոլորին չենք հասցնում գրանցել դասընթացներին. Ադրբեջանում ակտիվորեն հայերեն են սովորում
Ադրբեջանում սկսել են արագորեն հայերեն սովորել։ Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասքերովը խոստովանում է, որ բոլորին չի հասցնում գրանցել դասընթացներին մասնակցելու համար:
Նշվում է, որ ունկնդիրները հիմնականում պետանվտանգության ծառայության, ԱԳՆ-ի աշխատակիցներ են, սահմանապահներ և լրագրողներ:
Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մյուսների համար դասընթացի ամսական արժեքը տատանվում է 60-120 մանաթի սահմաններում ($35-70) ։
«Մենք նախատեսում ենք ապագայում համալսարանին կից բացել հայերենի՝ խոսակցական լեզվի ավելի կատարելագործված դասընթացներ»,–ասել է Ասքերովը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրու...
Փողոցում պարտադիր դիմակ դնելուց մինչև միջոցառումներին՝ սահմանափակ թվով մարդիկ. նոր սահմանափակումներ
Երկրում տիրող կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումն...
Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այսօրվա հայտարարությանը, թե ես Գորիսի ՏԻՄ ընտրությունների ժամանակ դռն...
Կովիդը նպաստել է այլ հիվանդության զարգացմանը. մանրամասներ Երևանում մեկ ամսական երեխայի մահվան դեպքից
Հայաստանում 1 ամսական երեխա է մահացել, նրա մոտ առկա էր կորոնավիրուսային վարակ։ ArmDaily.am-ը Մխիթար Հերացու անվան բժշկակ...