Փողոցում պարտադիր դիմակ դնելուց մինչև միջոցառումներին՝ սահմանափակ թվով մարդիկ. նոր սահմանափակումներ
Երկրում տիրող կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է մտցնելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում։
Հարցն արդեն քննարկվում է նախարարությունում:
Տեղեկությունը «ՀԺի» հետ զրույցում հաստատեց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
Սպասվող սահմանափակումներից մեկը բաց տարածքներում դիմակ դնելու պարտադիր պայմանն է լինելու: Սրանից բացի, նախարարությունը որոշել է սահմանափակել զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը՝ օրինակ՝ հոգեհանգիստներին թույլատրելով մինչև 60 հոգի։
Փոփոխություն է կատարվելու նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգում, ըստ որի՝ աշխատող քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել քովիդի դեմ, պետք է գործատուին ներկայացնեն կա՛մ ՊՇՌ թեստավորման պատասխանը, կա՛մ պատվաստված լինելու տեղեկանքը 14 օրը մեկ: Սակայն նախատեսվում է 14 օրը փոխարինել 7 օրով: Այսինքն՝ աշխատող քաղաքացիները թեստի պատասխանը գործատուին ներկայացնեն յուրաքանչյուր 7 օրը մեկ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանը լոքդաունի չի անցնի, բայց որոշ սահմանափակումներ կլինեն. «Խստացվելու են դիմակներ դնելու կանոնները, և չի բացառվում, որ մենք գնանք բաց տարածքներում համընդհանուր դիմակներ դնելու կանոններին: Երբ կա դիմակ դնելու համընդհանուր պարտադրանք, ավելի լավ է վերահսկում իրականացնել»,- ասել էր նա
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրու...
Բոլորին չենք հասցնում գրանցել դասընթացներին. Ադրբեջանում ակտիվորեն հայերեն են սովորում
Ադրբեջանում սկսել են արագորեն հայերեն սովորել։ Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։ Տեղեկություն...
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի ու կենթարկվի պատասխանատվության
2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել...
Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այսօրվա հայտարարությանը, թե ես Գորիսի ՏԻՄ ընտրությունների ժամանակ դռն...