Էստոնիայում մարդիկ դիմակներ կկրեն նաև շոգեբաղնիքում
Էստոնիայի կառավարությունը նոր հակահամաճարակային սահմանափակումներ է մտցրել, որոնք վերաբերվում են փակ տարածքներում դիմակներ կրելուն: Ինչպես հայտնում է Sputnik Meedia-ն՝ փակ տարածքներում դիմակներ կրելու պարտավորությունը տարածվում է ամենուր՝ վերահսկվող բոլոր գործողությունների դեպքում:
Այս պահանջին կենթարկվեն 12 տարեկանից բարձր բոլոր մարդիկ: Նոր փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հոկտեմբերի 29-ից:
Նշվում են նաև այն վայրերը, որտեղ դիմակ կրելը պարտադիր է. թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, ցուցահանդեսներ, կինոթատրոններ, հանրային սննդի վայրեր, սպորտի, մարզումների, մրցումների հասարակական վայրեր, ինչպես նաև շոգեբաղնիքներ, սպա սրահներ, լողավազաններ և ջրաշխարհներ:
Միևնույն ժամանակ, երկրի կառավարությունն ընդգծել է, որ դիմակ, իհարկե, չի կարելի օգտագործել մարզումների ժամանակ, ջրի հետ շփվելիս կամ ռեստորանում սնվելիս։
Այն դեպքում, երբ մարդուն առողջական նկատառումներով հակացուցված է դիմակ կրելը, անհրաժեշտ է դա հաստատել համապատասխան բժշկական տեղեկանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ РБК-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: ...
Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր. ԿԳՄՍ փոխնախարարը դիմել է ծնողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ծնող...
«Աժդանակ» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքը․1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի. հայտարարություն
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գործող «Աժդանակ» ընկերությունը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Համ...
Հայաստանի տարածքում թուրքական, նաև ադրբեջանական ռադիոալիքներ են հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական...