Հասարակություն
Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր. ԿԳՄՍ փոխնախարարը դիմել է ծնողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ծնողներ,
Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։
Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել վարակի ալիքը։
Դա հնարավոր կլինի, եթե միաժամանակ հետևենք, որպեսզի երեխաները հնարավորինս խուսափեն մարդաշատ վայրերից։ Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվում, որ դպրոցի փոխարեն դասարանով կամ ընկերներով գնան կինո կամ մեկ այլ մարդաշատ վայր։ Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այդ դեպքում ավելի լավ է՝ դպրոց գնային»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ РБК-ին
«Աժդանակ» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքը․1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի. հայտարարություն
ԵԱՏՄ-ում ռոումինգը կվերանա. ծրագիրը հաստատվել է
Կասկադյորական ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում գլխիվայր շրջվել. Shamshyan. com
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5