Հայաստանում գումարները գրպանվել են ոչ թե մեկ անձից գնումների, այլ սարքովի տենդերների միջոցով. Բաբկեն Թունյան
Մեկ անձից գնումների աճը մի քանի տոկոսային կետ է, այսինքն էական չէ։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Վերջինս ասաց, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանին խնդրել էներկայացնել հստակ վիճակագրություն՝ արդյոք մեկ անձից գնումներն աճե՞լ են, թե ոչ և որն է դրա պատճառը։ Պատգամավորի խոսքով պարզվել է, որ մեկ անձից գնումների աճը մի քանի տոկոսային կետ է։
«Այդ աճի մեջ հիմնական բաղադրիչն այն ծառայություններն են, որոնք պարզապես մեկ անձից բացի այլ տեսակի գնում հնարավոր չէ իրականացնել։ Այսինքն էլեկտրաէներգիա, առողջապահական ծառայություններ և այլն։ Երբ ասում ենք մեկ անձից գնում և ասում ենք, որ դա նշանակում է կոռուպցիա, գաղտնիք չէ, որ Հայաստանում բյուջետային միջոցները գրպանվել են ոչ թե մեկ անձից գնումների, այլ սարքովի տենդերների միջոցով։ Գիտենք՝ այդ մրցույթները ոնց են կազմակերպել, այդ մրցույթների արդյունքում ինչ ծավալի ատկատների մեխանիզներ են աշխատել ու գիտենք՝ այդ մրցույթներն ինչպես են կարվել առանձին ընկերությունների հագով»,-նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե Հայաստանո...
Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, հա՜ դավադրություն. Փաշինյանը վրդովվեց
«30 տարի բանակցել են, հիմա եկել, ասում են՝ Արցախի 75 տոկոսն օկուպացված ա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աս...
Ինչպես է ՌԴ-ն արձագանքել Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելուն
Թուրքական գրոհային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման Դոնբասի շփման գծում...